Նիկոլայ Լևիտով
Նիկոլայ Լևիտով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17 (29), 1890[1] Չապլիգին, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 17, 1972[1] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գիտնական |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Լազուրսկի |
Պարգևներ |
Նիկոլայ Դմիտրիևիչ Լևիտով (ապրիլի 17 (29), 1890[1], Չապլիգին, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 17, 1972[1], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական հոգեբան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Դմիտրիևիչ Լևիտովը ծնվել է 1890 թվականի ապրիլի 17-ին Ռազյանսկայա նահանգի Ռանենբուրգ քաղաքում (այժմ՝ Լիպեցկի մարզ) քահանայի ընտանիքում[2]։
Ավարտելով Ռանենբուրգյան հոգևոր ուսումնարանը՝ ուսումը շարունակել է Ռյազանի հոգևոր ճեմարանում, որից հետո գործուղվել է Պետերբուրգի հոգևոր ակադեմիա, որն ավարտել է 1914 թվականին՝ մագիստրոսի աստիճանով։ Միաժամանակ, Ա. Ֆ. Լազուրսկու ղեկավարությամբ ուսումնասիրել է հոգեբանություն՝ Պետերբուրգի հոգեվերլուծական ինստիտուտում։ 1914-1918 թվականներին աշխատել է Ռյազանի հոգևոր ճեմարանում՝ որպես գրականության ուսուցիչ։ 1918-1921 թվականներին դասավանդել է հոգեբանություն և տրամաբանություն Ռանենբուրգի ժողովրդական կրթության ինստիտուտում[3][4]։
1921 թվականից Ն.Դ. Լևիտովը մշտապես ապրել և աշխատել է Մոսկվայում։ 1921 թվականին ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական կրթության ինստիտուտի պրոռեկտոր, որտեղ դասավանդել է տրամաբանություն և հոգեբանություն։ 1923 թվականից աշխատել է աշխատանքի կենտրոնական ինստիտուտի լաբորատորիայում, այնուհետև 1925-1936 թթ. ղեկավարել է պրոֆկոնսուլտացիայի ինստիտուտի բանվոր դեռահասի մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրության բաժանմունքի լաբորատորիան։ Այդ ընթացքում ծանոթացել է Պ. Պ. Բլոնսկու հետ, ով նրան ուղղորդել է Ն.Կ.Կրուպսկայայի շուրջ միավորված հոգեբանների և մանկավարժների խմբակ։ Ն.Դ. Լևիտովը դարձավ պետական գիտական խորհրդի անդամ, որի նախագահն էր Ն.Կ.Կրուպսկայան[3][5]։
1936 թվականին Լևիտովը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Փսիխոտեխնիկա և մասնագիտական համապատասխանություն» թեմայով։ 1936-1938 թվականներին աշխատել է պոլիտեխնիկական կրթության ինստիտուտում՝ կենսաբանական խմբի հոգեբան։ 1938-1959 թվականներին ղեկավարել է ՌՍՖՍՀ ԳԱ հոգեբանության ինստիտուտի կամքի և բնույթի լաբորատորիան, այնուհետև՝ անձի հոգեբանության լաբորատորիան։ 1944 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բնավորության խնդիրը հոգեբանության մեջ» թեմայով»[4][5][6]։
Ն.Դ.Լևիտովն անընդհատ համատեղում էր իր աշխատանքը հետազոտական ինստիտուտում և Մոսկվայի համալսարաններում։ 1946 թվականից 1958 թվականներին եղել է Մոսկվայի Վ.Ի.Լենին անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր։ 1958 թվականից 1960 թվականներին նույն պաշտոնում աշխատել է Վ. Պ. Պոտեմկինի անվան Մոսկվայի քաղաքային մանկավարժական ինստիտուտում, 1960 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Ն. Կ. Կրուպսկայայի անվան Մոսկվայի տարածաշրջանային մանկավարժական ինստիտուտում[4]։
Մահացավ 1972 թվականի փետրվարի 17-ին։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Левитов Н. Д. Психологическая лаборатория и школьная практика. — М., 1923.
- Левитов Н. Д. Психотехника и профессиональная пригодность. — М., 1926.
- Левитов Н. Д. Вопросы психологии характера. — М.: «Издательство Академии педагогических наук РСФСР», 1952.
- Левитов Н. Д. Мать на жизненном пути человека. — Л.: «Общество по распространению политических и научных знаний РСФСР», 1958.
- Левитов Н. Д. Психология труда. — М.: «Учпедгиз», 1963.
- Левитов Н. Д. О психических состояниях человека. — М.: «Просвещение», 1964.
- Левитов Н. Д. Детская и педагогическая психология. — М.: «Просвещение», 1964.
- Левитов Н. Д. Фрустрация как один из видов психических состояний // «Вопросы психологии», 1967, № 6.
- Левитов Н. Д. Психология характера. — М.: «Просвещение», 1969.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ Хронос // Левитов Николай Дмитриевич
- ↑ 3,0 3,1 Московский государственный областной университет // Левитов Николай Дмитриевич(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 Шеляховская Н. К., Дашкевич Д. В. К 100–летию со дня рождения Н. Д. Левитова // «Вопросы психологии», 1990, № 3, с. 134–137
- ↑ 5,0 5,1 Национальная психологическая энциклопедия // Левитов Николай Дмитриевич
- ↑ Московский государственный областной университет // Левитов Николай Дмитриевич(չաշխատող հղում)
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 17 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային հոգեբաններ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային պրոֆեսորներ